TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Մեզ համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը, ինչը ոչ միայն ներմուծել-արտահանելու տեսանկյունից կոմերցիոն նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացած մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին»,-ասաց նախարարը։ Խուդաթյանի խոսքով՝ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ֆիքսվել է, որ տեխնիկապես այդ գործընթացը հնարավոր է իրականացնել, սակայն ժամկետներ ու տեխնիկական լուծումների վերաբերյալ ամփոփիչ աշխատանքներ ներկա պահին չկան։