Գրառման բովանդակություն
Բանակը թուլացնում են ներսից Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի կառույց՝ երեցների, գնդերեցների ջոկատը կամ վաշտը: Եվ միայն այն անձը, որի զինծառայությունը հատկանշվել է իր գնդի հրամանատարին դանակահարելու փաստով, կարող էր ընդառաջ գնալ 44-օրյա պատերազմը տանուլ տված, գերագույն գլխավոր հրամանատարի տիտղոս կրողի ցանկությանը, եւ առանց առարկության վավերացնել այն՝ որպես պաշտպանության նախարար: Շարժառի՞թը. մեր ազգային բանակում սակրավորների, սանիտարների ջոկատների նման՝ 30 տարի առաջ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա.ի գրավոր փոխհամաձայնությամբ ստեղծված ու գործող, եկեղեցական համակարգի անդամ քահանաների ու սարկավագների մերժումը՝ միանալու, այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգման» շարժմանը: «Եթե չեք միանում մեզ, մեր նախաձեռնությանը, ապա ո՞րն է ձեր գոյության իմաստը մեր բանակում» նիկոլյան տրամաբանությամբ: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ