TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30578

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ19Դիտումների քանակ
Հրատարակված6 փտվ06.02.2026, 09:28
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Նախկին քահանաներ տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան) և տեր Թադեն (այժմ՝ Արամայիս Թախմազյան) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայց, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։ Արամայիս Թախմազյանը պահանջում է չեղարկել Գարեգին Երկրորդի՝ իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը և վերականգնել Թալինի հոգևոր հովիվի ծառայությունը։ Ստյոպա Ասատրյանն էլ պահանջում է իրեն վերականգնել՝ որպես Հովհաննավանքի հոգևոր հովիվ։ Պարզ է դառնում, որ առաջաիկայում ականատեսն ենք լինելու Եկեղեցու դեմ դատական նոր գործընթացների։ @azg_analytics