TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30579

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ18Դիտումների քանակ
Հրատարակված6 փտվ06.02.2026, 09:28
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, կանոնների և պատմական փորձառության վրա։ Ժողովների շարքում հատուկ տեղ ունեն այն մարմինները, որոնց կազմում բացառապես հոգևորականներ են ընդգրկված։ Այդպիսիք են՝ քահանայից, միաբանական ու եպիսկոպոսաց ժողովները։ Եպիսկոպոսաց ժողովը Հայոց Կաթողիկոսին առընթեր գործող կանոնական մարմին է, որի իրավասության շրջանակը ներառում է եկեղեցական կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ հոգևոր-կրոնական, կարգապահական, վարչական-կազմակերպչական, կրթական, քարոզչական, մշակութային, տնտեսական, կանոնական, ծիսական, միջեկեղեցական և այլն։ Ժողովի քննարկումներն ու որոշումները պարտադիր պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի, ընդունված կանոնների, եկեղեցական հայրերի ուսուցումների և սրբազան ավանդության վրա։