Գրառման բովանդակություն
Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել, կրակել են գեներալի վրա։ Նա հոսպիտալացվել է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կենտրոնական կոմիտեի (ՔԿԿ) մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 222-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի անօրինական շրջանառություն), ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Պետրենկոն։ Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում «դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից»։ «Տուժածը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցում»,- ասել է Պետրենկոն։ @azg_analytics