TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում Շվեդական կենտրոնական «Դագենս նյուհեթեր» («Օրվա նորություններ») օրաթերթում Ֆրեդրիք Սահլինը «Սյուրռեալիզմը ծաղկում է ճշմարտություն որոնող Յոթեբորգի փառատոնում» հոդվածում անդրադարձել է նաեւ Շվեդիայի այդ հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված ամերիկաբնակ բեմադրիչ Հայկ Մաթեւոսյանի «Օրոր լեռների համար» կինոնկարին (Հայաստան-ԱՄՆ): Հատկանշական է, որ այս վավերագրության գործադիր արտադրիչն է վերջերս վախճանված հունգարացի մեծանուն կինոբեմադրիչ Բելա Տառը: Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել անցած տարի, հունիսին, Անգլիայի Շեֆիլդ քաղաքում կայացած վավերագրական կինոյի միջազգային փառատոնում: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ