TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։ Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։