TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30629

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ30Դիտումների քանակ
Հրատարակված10 փտվ10.02.2026, 16:23
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Պատմական վավերագրություն. հուզիչ պատմություն։ 1990թ. սեպտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր: Զորի Բալայանը հետո պատմել է, որ սեպտեմբերի 29-ին բացվել է հյուրանոցի իրենց սենյակի դուռը, ու նրանք շեմին տեսել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Վեհափառին՝ հենված գավազանի վրա։ Վեհափառը ասել է՝ եկել եմ Վիկտոր Համբարձումյանին փոխարինելու։ Ակադեմիկոսը հիվանդացել և դադարեցրել էր հացադուլը։ Մտավորականները ևս ստիպված են լինում դադարեցնել հացադուլը, որպեսզի Վեհափառը չմիանա իրենց։ Վազգեն Ա-ն այդ պահին սքեմի գրպանից տանձեր է հանում ու տալիս 21 օր ոչինչ չկերած մտավորականներին։ Նույն պահին զանգահարում է Արցախ ու հայտնում, որ նրանք հացադուլը դադարեցրել են։ @azg_analytics