TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Կարգալույծ արված 2 հոգևորականների Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի Մայր Աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։ Առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել. հայտնում է News.am-ը: Նման որոշում կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։ @azg_analytics