TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանը Հայաստանից մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր այս հարցին ևս՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդ է այցելել հայկական կողմի առաջարկով։ «Նրանք ասացին՝ «սա մեզ համար շատ կարևոր վայր է», և ակնհայտ է, որ ես առաջին (ԱՄՆ) փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայր։ Բնականաբար, շատ սարսափելի բան է տեղի ունեցել հարյուր տարուց մի փոքր ավելի առաջ, և դա շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով», – մեջբերում է Վենսի խոսքերը The Associated Press գործակալությունը, որը նույնպես հոդված է հրապարակել փոխնախագահի էջում գրառման հեռացման թեմայով։ @azg_analytics