TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Եթե Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ցանկանա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել նրա հետ. Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եթե վաղը այաթոլլահն ասի, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, ապա Թրամփը կհանդիպի նրա հետ։ Ոչ թե որովհետև Թրամփը համաձայն է այաթոլլահի հետ, այլ որովհետև նա դա տեսնում է որպես խնդիրներ լուծելու միջոց։ Թրամփը որևէ մեկի հետ հանդիպումը չի համարում զիջում», – նշեց Ռուբիոն։ @azg_analytics