TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30699

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ35Դիտումների քանակ
Հրատարակված16 փտվ16.02.2026, 18:20
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «մի 4-5 բարձրաստիճան հոգեւորականների» մանկապղծության մասին» սովորական սուտ չէ, սա զազրելի մեղադրանք է, կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից, և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեզ վրա։ Ամբողջ օրն ուզում ես ազատվել այդ կեղտից, չես կարողանում, կեղտի շերտը շատ հաստ է։ Ի՞նչ հիմքով է ասում, ում է նման մեղադրանք առաջադրված։ Ոչ մեկին։ Նպատակն է ամեն գնով անարգել եկեղեցուն և հոգևորականներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն այն մարդն է, որը թքել էր քաղաքացու վրա, և գլխավոր դատախազը հանցակազմ չէր տեսել այդ արարքում, իսկ հիմա կտեսնի՞: Գլխավոր դատախազը պարտավոր է արձագանքել այս անբարո զրպարտչական հայտարարությանը, թե զբաղված է միայն հոգևորականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով։ Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան @azg_analytics