Գրառման բովանդակություն
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բժիշկներն իրենց աշխատավարձերն ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն պակաս չափով։ «Բժշկական հանրույթի ամենամեծ ակնկալիքն այն է, որ պետք է մտնել կառուցողական դաշտ, գույքարգրել ապահովագրության մեկնարկի պրոբլեմները, և արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ, որովհետև եթե այս կարևորագույ ռեֆորմը ձախողվի, ապա սա լուրջ խնդիր կլինի երկրի համար։ Մենք գիտենք, որ գրպանից ծախսերը բերում են բնակչության աղքատացմանը, մինչդեռ բնակչությունը շատ մեծ հավատ ունի այս ռեֆորմի առնչությամբ։ Բայց այն, ինչ այսօր տեսնում ենք… թվում է, որ սինգապուրյան առողջապահություն ունենք, բայց իրականում հիվանդանոցներն ու ազգաբնակչությունը շատ լուրջ պխնդիրների են բախվում։ Բժշկական կենտրոնները, բժիշկները, դեղատնորի աշխատակիցներն արդեն իսկ ունեն խնդիրներ»,- ասաց Անուշ Պողոսյանը։