TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30759

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ30Դիտումների քանակ
Հրատարակված23 փտվ23.02.2026, 11:50
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Երևանի քաղաքապետարան, որ ասում ենք պատվիրված աշխատանքներում վերահսկողություն չկա, որ ասում ենք երևանցու վճարած հարկերից, տուրքերից գոյացած Երևանի բյուջեի գումարները մսխվում են, հենց այնպես չենք ասում, հիմնավորված ենք ասում։ Տեսանյութում մայրաքաղաքի 4 տարբեր փողոցներում օրերս արված փոսալցման աշխատանքներն են։ Մի դեպքում ասֆալտը արվում է բիտումի բացակայությունը արձանագրելուց հետո, միուս դեպքում բիտումի փոխարեն կարծես նավթ, կամ վառած յուղ են լցնում, մեկ այլ դեպքում բիտումով թաթախված ավելով գետնին խազեր են անում։ Միայն մեկ դեպքում է, որ բիտումը կիրառվում է ճիշտ եղանակով` փչող գործիքով, որը հավասարապես ծածկում է ամբողջ քանդած ( կտրված ) մակերեսը։ Հ. Գ. Իսկ քաղաքապետարանի և թաղապետարանի պաշտոնյաները ձևական գալիս ծիկ են անում ու գնում, վերջում էլ կստորագրեն այս անորակ արված փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ ու հերթական միլիոնները ... Արմենակ Դանիելյան, «Մայր Հայաստան» խմբակցություն @azg_analytics