TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Իրանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց արհեստածին Ադրբեջանը թիրախավորող կարծես թե առաջին քարոզչական նյութը։ «Flightradar»-ի՝ Դուբայ-Բաքու ավիաչվերթի խտապատկերին կից պարսկերենով գրված է՝ «Արդյո՞ք Դուբայից Բաքու ուղղությամբ թռիչքն ամերիկացի զինվորներին է տեղափոխո՞ւմ»։ Կարծում եմ՝ առաջիկայում այլ նյութեր էլ կլինեն, եթե արդեն իսկ չեն եղել, և դուրս մնացել նվաստիս ուշադրությունից։ Վարդան Ոսկանյան, իրանագետ @azg_analytics