TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30880

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ24Դիտումների քանակ
Հրատարակված3 մրտ03.03.2026, 16:51
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Մելիքսեթ Փաշայանը (ծնվ. 1971), ով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ադրբեջանի կողմից մեղադրվել է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է: Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից: