TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30882

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ30Դիտումների քանակ
Հրատարակված3 մրտ03.03.2026, 16:52
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Այս անհեթեթ թվացող վերնագրի միակ արձագանքը կարող է լինել՝ ի՞նչի մասին եք խոսում առհասարակ։ Պատմեմ համաշխարհային զարգացումներից դուրս, բայց ադրբեջանական հանրային դաշտում մեծ աղմուկ հանած այս պատմությունը։ Մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական հանրային դաշտը փոթորկվում է Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի կնոջ շուրջ առաջացած սկանդալի շուրջ։ Այսպես, ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Մեհման Հուսեյնովը, ով հիմա Ադրբեջանից դուրս է, փաստացի փախչում է ադրբեջանական իշխանություններից, որպեսզի ողջ մնա, մեկ ամիս է, ինչ հրապարակումների շարք է սկսել Ալիևի հարսի մասին։ Նա ամեն տեսանյութում ներկայացնում է լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ (ես դրանց իսկության հետ կապված որևէ դիտարկում անել չեմ կարող, քանի որ չունեմ այդ հնարավորությունները), որոնցում Ալիևի հարսի անցյալն է ներկայացվում։ Վերջինս՝ ըստ Մեհման Հուսեյնովի նյութերի, ուկրաինուհի մարմնավաճառ է եղել։