TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող քրդական անջատողական խմբավորումներին. հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Գործողությունը համատեղ իրականացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և Իրանի հետախուզության նախարարությունը։ Հաղորդվում է, որ Իրաքի քրդական ինքնավար շրջանում ոչնչացվել է անջատողական խմբավորումների դիրքերի, ուժերի և ակտիվների զգալի մասը։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ պատերազմի բռնկումից օգտվելով՝ զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, պլանավորում էին ներթափանցել երկրի արևմտյան սահմաններով և ահաբեկչական հարձակումներ իրականացնել քաղաքներում ու սահմանամերձ գոտիներում։ @azg_analytics