TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #30913

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ24Դիտումների քանակ
Հրատարակված6 մրտ06.03.2026, 05:55
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ամեն ինչ հին է աշխարհի պես ԱՄՆ-Իսրայել դաշինքն արդեն մի քանի օր իր հրթիռային հարվածներով եւ այլ գործողություններով մեծ հաշվով փորձում է կազմալուծել Իրանը որպես պետություն եւ տարածշրջանային գործոն, ինչ ձեւակերպումներ էլ որ ուղեկցվեն այդ հարվածներին իրական նպատակը սա՛ է: Իսկ Իրանը, ի պատասխան հարվածելով Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին եւ բուն Իսրայելին փորձում է նվազեցնել ամերիկյան ռազմական ներկայությունն իր շուրջը եւ թուլացնել Իսրայելին: Չի բացառվում, որ ի վերջո այս գործողությունների ծավալն ու ընդգրկումն ընդլայնվեն, շատ պայթյունավտանգ եւ անկախատեսելի իրավիճակ է ողջ տարածաշրջանի ու նաեւ մեզ համար, մանավանդ տեղեկություններ կան Թրամփի կողմից քրդական գործոնը եւս օգտագործելու մտադրության մասին: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ