Գրառման բովանդակություն
🔻Նկարում աջից առաջինը Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է 2025թ. Սուրբ Հարության տոնին Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում Արցախի դրոշը հպարտությամբ պահած: Արդյոք նա անկեղծ է այս պահին, միայն ինքը կարող է ասել: Հետաքրքիր է. 1. Հիմա ինքն իրեն ո՞ր թեմի առաջնորդ է համարում: 2. Եթե Արցախի, ապա ինչու՞ է լռում: 3. Եթե Արցախ բառը նա էլ «բարենորոգման» օրակարգով այլևս չպետք է արտաբերի, ապա ինչու՞ հրաժարականի դիմում չի տալիս: 4. Արցախի թեմայով ասելիք չունի՞: 5. Ս.Պատարագին Արցախը հիշատակելու, Արցախի համար աղոթելու վերաբերյալ ասելիք չունի՞: Համամի՞տ է, որ դա պատերազմի կոչ է: 6. Նա հա՞շտ է այն մտքի հետ, որ Արցախցին պետք է մոռանա իր աստվածատուր հայրենիքը ու «Առհավետ տնավորվի ՀՀ-ում»: 7. Արցախի հարցն իր համար փակվա՞ծ է: 8. Եթե` այո, ապա ինչու՞ է շարունակում մնալ Արցախի թեմի առաջնորդ: 9. Եթե` ոչ, ինչու՞ է ընդհատակ անցել ու լռում: Իր պատկերացմամբ դա՞ է Եկեղեցու բարենորոգումը, ըստ իր կողմից ստորագրած փաստաթղթի: Սամվել դպիր Գրիգորյան @azg_analytics