TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
«Այ «տուֆտա», պարտություն չէ, հրադադար, 17 անգամ պարտություն բառն օգտագործեցիր», գրում է մեկը Օրվա թեմայի երեկվա թողարկման մեկնաբանությունների բաժնում: Թողարկման հղումը կդնեմ այս գրառման ներքո: «Տուֆտան» դնենք մի կողմ, սա իմ մասնագիտականից դուրս է, որովհետեւ այլոց հետ անհամաձայնություն արտահայտելու այդօրինակ նկարագիրը կարծում եմ բժշկական գիտությունների ուսումնասիրության առարկա է: Ի՞նչ է նշանակում հրադադար, այլ ոչ թե պարտություն: Նշանակում է ինքնախաբեություն: Ինքնախաբեություն, որը ներկայիս կառավարող համակարգի «քաղաքական հավատամքն» է: Իհարկե ներկայիս կառավարող համակարգը չի ասում հրադադար, ասում է՝ խաղաղություն: Բայց դա արդեն «ոճի» հարց է, որովհետեւ հիմքային բովանդակությունը ըստ էության նույնն է: