TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա։ Նա գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Նրա նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ըստ լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների՝ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։