TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31036

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ24Դիտումների քանակ
Հրատարակված18 մրտ18.03.2026, 10:44
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Գլխավոր դատախազությունը Բագրատ Սրբազանի դեմ Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրել նոր հայց. հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։ Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։ 2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։ @azg_analytics