TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31038

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ28Դիտումների քանակ
Հրատարակված18 մրտ18.03.2026, 11:54
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Կա որոշակի ընտրազանգված, որին հնարավոր չէ որեւէ բան համոզել կամ թեկուզ բացատրել: Բերեմ մի բնորոշ օրինակ: Իմ վերջին տեսագրություններից մեկում ես փորձում էի հիմնավորել, թե ինչու եմ պահպանողական գաղափարախոսությունն այս փուլում գերադասելի համարում: Ի պատասխան՝ որպես մեկնաբանություն նիկոլական օգտատերը գրում է՝ «դու պահպանողական ես, որովհետեւ պաշտպանում ու պահպանում ես նախկին մերժվածների ամեն ինչը»: Փաշինյանական ընտրազանգվածը չունի տարրական գիտելիքներ, պատկերացում չունի, թե որոնք են Հայաստանի իրական մարտահրավերները եւ ունակ է միայն կրկնել սոցցանցերում պտտվող ինչ-որ բանաձեւեր: Հենց այդ զանգվածի վրա է աշխատում հիշյալ քարոզչությունը, եւ այդ մարդկանց համոզելը, որ կային եւ կան ավելի կարեւոր բաներ, քան «ցուրտն ու մութը»… մեծ հարգանք ունեմ այն ընդդիմադիրների նկատմամբ, ովքեր այդ մարդկանց ուզում են ինչ-որ բան բացատրել: Արամ Աբրահամյան @azg_analytics