TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31109

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ22Դիտումների քանակ
Հրատարակված24 մրտ24.03.2026, 11:04
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հայաստանը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց և իշխանությունը կորցնելուց: Ով խոսում է Պրահայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ երկիր չլինի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ մեր տարածքն ենք ճանաչել, որովհետև Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ադրբեջանը»,- ասաց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միաժամանակ հարց ուղղեց լրագրողներից մեկին, թե ինչու է վերջինս «Արցախ» անունը գործածում։ «Ուզում եմ հասկանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք Սևանին ինչ որ մեկը այլ անվանում է տալիս»,- ասաց Սիմոնյանը։