TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31110

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ20Դիտումների քանակ
Հրատարակված24 մրտ24.03.2026, 11:05
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ակնհայտ է, որ Հայաստանում փաստացի կա երկու բևեռ. հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է. օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ իր ասուլիսի ժամանակ ասում է, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29 743 ք/կմ-ի մեջ՝ դա ուտոպիա է, և խոսում են պահանջատիրության մասին։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ Սիմոնյանի՝ մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին։ «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի։ Քոչարյանի նման քաղաքական գործիչների ռևանշիստական խոսույթը, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին է։ Դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղաղապահ և լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։