Գրառման բովանդակություն
Կան պայմաններ, որոնցում ռևանշիզմի միակ այլընտրանքն ասիմիլացումն է: Բովանդակային սնանկացումը: Անարդարության փակ ցիկլում տարիներ շարունակ ապրող ժողովրդի ներսում չի կարող չկուտակվել բացասական էներգիա: Եվ այդ էներգիան վաղ թե ուշ փոխակերպվում է ծայրահեղական մեծ ալիքների: Դա մի յուրահատուկ «սեղմված զսպանակ է», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում: Իրականությունն այն է, որ այդ զսպանակը վաղ թե ուշ բացվում է: Կարդացեք աշխարհաքաղաքականության դասականներին` Հաուսհոֆերից մինչև Գումիլև, որոնք կենսաբանական մակարդակում վաղուց սահմանել են այս ֆունդամենտալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր էթնոս ձգտում է սեփական կենսական տարածության ընդլայմանը: Մինչդեռ այդ տարածության նպատակային սեղմումը էթնոսի ներսում հանգեցնում է խորքային մենթալ աղճատումների, կոլեկտիվ բարդույթների: Արդյունքում առաջանում է արդարության հաստատման ձգտում: Երբեմն դա առողջ ձգտում է, երբեմն՝ ֆանատիկ: Բայց դա, թերևս, այլ թեմա է: