TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Պրահայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 190.46 միավորով։ ՀՀ գեղասահքի ֆեդերացիան հայտնում է, որ սա պատմական արդյունք է Հայաստանի գեղասահքում։ «Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»։ @azg_analytics