TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին հեռու մնալ այն տարածքներից, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։ ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական ենթակառուցվածքները որպես «կենդանի վահան» օգտագործելու և իրանցի քաղաքացիական անձանց թիրախավորելու մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի դեմ հարվածներ կիրականացվեն այնտեղ, որտեղ դրանք տեղակայված կլինեն։ «Այս առումով մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ չվնասեն», – ասվում է հայտարարության մեջ։ @azg_analytics