TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31388

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ19Դիտումների քանակ
Հրատարակված24 ապր24.04.2026, 07:19
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու պապերը Ցեղասպանության ընթացքում եւ հետո: (Նկատի չունեմ այն թեթեւսոլիկներին, որոնք այս պահին ղեկավարում են, հույս ունեմ՝ ժամանակավորապես, մեր երկիրն ու պետությունը, եւ որոնք քիչ է մնում մահվան վկայական պահանջեն Մեծ եղեռնի՝ իրողություն լինելու, մեկուկես միլիոն հայերի նահատակված լինելու փաստը ընդունելու համար): Օտարազգի հետազոտողները, այդ թվում՝ թուրքեր, վաղուց են համոզվել, ընդունել հայ ժողովրդի դեմ թուրքական իշխանությունների նախածրագրած ու գործադրած ցեղասպան գործողությունները։ Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ