TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31399

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ17Դիտումների քանակ
Հրատարակված24 ապր24.04.2026, 12:17
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Domradio լրատվականն անդրադարձել է ՀՀ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու «ամոթալի վեճին» Ապրիլի 20-ին, 21-ին, 22-ին գերմանական կաթոլիկական Domradio լրատվականը տարբեր թղթակցություններով անդրադարձել է ՀՀ ներքաղաքական վիճակին: Ապրիլի 20-ին եւ 21-ին լրատվականն անդրադառնում է Հայաստանի կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու «ամոթալի վեճին», ինչպես վերնագրել է: Այն նախընտրական շրջանում չի հանդարտվել: «Հայաստանում եկեղեցու եւ կառավարության միջեւ հակամարտությունը սրվում է. ապրիլի սկզբին Հայաստանի իշխող կուսակցությունը հրապարակեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագիրը: Այն ներառում է Հայ առաքելական եկեղեցու բարեփոխում եւ նրա ղեկավարի հեռացում»: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ