TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
«Էլ պաիսը» եղեռնապատում վեպի մասին Իսպանական կենտրոնական «Էլ պաիս» օրաթերթն անդրադարձել է հայազգի գերմանական գրող Կատերինա Փոլադյանի «Այստեղ առյուծներ կան» վեպի իսպաներեն թարգմանությանը (թարգմանիչ՝ Իբոն Սուբիաուր): Ըստ գրախոսականի հեղինակ Ալան Գարսիա Լոսայի՝ վեպը յուրօրինակ կերպով անդրադառնում է հայ ժողովրդի ողբերգական անցյալին՝ այն վերակառուցելով ընտանեկան Աստվածաշնչի պատմության միջոցով: Վեպը ոչ միայն պատմում է անցյալի մասին, այլեւ խորապես ուսումնասիրում է ինքնության, հիշողության եւ ծագման հարցերը: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ