TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31428

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ23Դիտումների քանակ
Հրատարակված27 ապր27.04.2026, 06:43
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

🇮🇷🇷🇺 Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Ռուսաստան «Մինաբ-168» չվերթով Իրանի ԱԳ նախարար Սեյիդ Աբբաս Արաղչին վաղ առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Մինչ այդ նա այցելել էր Պակիստան և Օման։ Իրանը, ո'չ միայն չի կրկնում արաբական մյուս պետությունների սխալը` մեկուսանալու և արտաքին աշխարհի համար փակվելու, այլև պրոակտիվ դիվանագիտական ռազմավարություն ընտրելով լսելի ու տեսանելի է ամեն ուր, ինչը բնականաբար աշխատում է հօգուտ երկրի։ Պատահական չէ, որ Իրանի հարցում այլևս Արևմուտքը միասնական տեսակետ չունի, և սա ո'չ միայն աշխատում է հօգուտ Իրանի, այլև Իրանի դիվանագիտական և ռազմադիվանագիտական աշխատանքի արդյունքն է։ Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics