TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31450

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ29Դիտումների քանակ
Հրատարակված30 ապր30.04.2026, 13:48
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հայաստանի շուրջ 30 իրավապաշտպան կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։ Նամակում նրանք ուշադրություն են հրավիրում Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման կարևոր խնդրին՝ ընդգծելով, որ միջազգային տարբեր կառույցների պահանջներին չհետևելը չի նպաստում խաղաղության գործընթացին։ Կազմակերպություններն ակնկալում են Եվրամիության աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձի հարցում՝ որպես կարևոր քայլ վստահության և խաղաղության ամրապնդման համար։ Նաեւ անդրադառնալով Ադրբեջանում պաշտոնյաների մտահոգիչ հայտարարություններին, իրավապաշտպանները կոչ են անում Եվրամիությանը վճռորոշ քայլեր ձեռնարկել՝ հայ գերիների ազատ արձակման և ընտանիքներին վերամիավորման համար։