TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Ազգ | Azg
Ազգ | Azg avatar

TGINSIGHT POST

Post #31480

@azg_analytics

Ազգ | Azg

Դիտումներ20Դիտումների քանակ
Հրատարակված4 մյս04.05.2026, 08:17
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Արցախցիներն ունեն իրենց հայրենիք անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրական հնարավորություն և իրավունք 1. Գերիներ և պատանդներ. Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի լռությունը խրախուսում է Բաքվի վարչակարգին՝ մարդկային կյանքերն օգտագործել որպես քաղաքական սակարկության առարկա: 2. Մշակութային ցեղասպանություն. 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2026թ․ ապրիլի 21-ը արձանագրվել է վանդալիզմի ավելի քան 1000 դեպք, Ադրբեջանը ապօրինի կերպով քանդում կամ բնակեցնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների տներն ու այլ մասնավոր գույքը՝ կոպիտ կերպով խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանը: 3. Վերադարձի իրավունք. Վերադարձի իրավունքն, ըստ էության, ազատ տեղաշարժի իրավունքին առնչակից իրավունք է և գտնվում է միջազգային հստակ պաշտպանության ներքո, ինչից բխում է, որ բռնի տեղահանված անձինք չեն կարող զրկվել իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից, և այն ենթակա է միջազգային պաշտպանության և երաշխավորման։