TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն իր X-ի էջում, երեկ անդրադառնալով այցին Հայաստանի Հանրապետություն, գրառմանը կցել էր Արարատ լեռան վեհաշուք լուսանկարը՝ հայաստանյան կողմից։ Արարատի լուսանկարին կից նա գրել էր. «Վայրէջք Երևանում, որտեղ կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը՝ անդրադառնալու մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին։ Անվտանգությունից մինչև էներգետիկա և կապակցվածություն։ Մենք նաև կնշենք կարևոր մի հանգրվան՝ առաջին անգամ անցկացվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»։ @azg_analytics