TGINSIGHT CHAT
epress.am
@epressam
News and mediaepress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։ Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։ Գործում է 2010թ-ից։
Վերջին գրառումներ
Էջ 1 / 84 · 1,006 գրառում
Հրատարակված 2 մյս
Քաղաքական, տնտեսական և մշակութային առումով Հայաստանի աշխատավորները ջախջախված են։ Տոնական ուղերձ Նիկոլ Փաշինյանից՝ դեմոկրատիան ունի պարզ սահմաններ; քրեաօլիգարխիան կտարալուծվի, կպարզաջրվի, կբաժանվի թևերի և կմրցի քվեներով; հնարավոր չէ վերադարձնել ժողովրդից թալանվածը; սեփականությունը պաշտպանված է Մայր օրենքով; չկա աշխատավոր, կա աշխատանք; կուսակցությունը, որը չի ֆինանսավորվում խոշոր բիզնեսի կողմից, մրցունակ չէ; բիզնեսը կազմակերպված է և ունի պատվեր; քաղաքականությունը պատվերի արտահայտությունն է; ամոթ չէ լինել սպեկուլյանտ, ամոթ է լինել փականագործ; աշխատանքային իրավունք նշանակում է աշխատելու իրավունք, աշխատել նշանակում է շահագործել (կամ շահագործվել), չկա տարբերություն աշխատողի և գործատուի միջև, կեցցե հայ հարկատուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով չի աշխատում, նա չի ուտում, իրակա՛ն Հայաստան, գործադուլը արգելված է օրենքով, բայց վարչապետը պատրաստ է լուսանկարվել ժողովրդի հետ, բոլոր ցանկացողներին կնվիրեն նախընտրական կրծքանշաններ։ Epress.am-ը խնդրել է Անահիտին, Հայկին, Լուսինեին, Քնարին, Գևորգին, Սոնային, Հասմիկին, Անտոնին, Անուշին և Գայանեին մեկնաբանել մայիսմեկյան շքերթը
Հրատարակված 24 ապր
Ավանի աղի կոմբինատի բանվորները մոտ երեք ժամ արգելափակված են մնացել ստորգետնյա հանքավայրում։ Հոսանքազրկումից հետո պարզվել է, որ կոմբինատը գեներատոր չունի։ Հանքից դուրս գալու այլ ճանապարհ չկա՝ միայն ստորգետնյա վերելակն է։ Աստիճանավանդակը չի վերանորոգվել և չի օգտագործվում խորհրդային տարիներից ի վեր։ Ամբողջ հույսը հոսանքի երկու գիծ ունենալու վրա էր, բայց գծերից մեկն արդեն շուտվանից չի աշխատում։ Պաշարված 46 մարդկանց մոտ 230 մետր խորությունից հանել է փրկարարների ջոկատը
Հրատարակված 19 ապր
Մոլիբդենի խտանյութ արտադրող «Մաքուր երկաթի գործարանն» ուներ Հայաստանի ամենամեծ արհմիություններից մեկը՝ մոտ 280 անդամ։ 2022-ից գործարանի ղեկավարությունը որոշել է, որ արհեստակցական միության գոյությունն այլևս «հարմարավետ չի համարում» և սկսել է կազմաքանդել այն։ Սկզբում գործից հանել են արհմիության ղեկավար Հասմիկ Ալեքյանին, ինչը օրենքով արգելված է, և դա ապացուցվել է նաև դատարանում։ Հետո սկսել են աշխատանքից ազատել արհեստակցական միության ղեկավար կազմի այլ անդամներին։ Ալեքյանի մուտքը հիմնարկի տարածք կամայականորեն արգելվել է։ Գործարանի պահակախումբը նրան ներս չի թողնում նույնիսկ դատական վճռի հրապարակումից հետ։ Գործարանը պատկանում է գերմանական Քրոնիմեդ ընկերությանը: Հայաստանի մետալուրգները որոշել են դիմել գերմանական արհմիություններին. «Թող բացատրեն իրենց սեփականատերներին, թե ինչ քաղաքականություն են նրանք վարում այստեղ»:
Հրատարակված 14 ապր
— Սամվել Կարապետյանը ուզում է դառնալ վարչապետ, բայց չի կարող — Նարեկ Կարապետյանը կարող է, բայց չի ուզում — հայկական Բիձինա Իվանիշվիլի — պրոռուսական, զուտ ռուսական, ոչ հակառուս — Կալինինոյի արծնապատ ամանեղենի աշխատակից, շրջկոմի հրահանգիչ — Ռուսաստանի 44-րդ միլիարդատեր — Գազպրոմի կապալառու, Սոբյանինի ընկեր — «ազգային բարերար, բարեգործ, բարի մարդ, քաղբանտարկյալ» — «սրանք հպարտության արցունքներ են» Քաղաքականացման պատմությունը ունի երկու հակադիր մեկնաբանություններ
Հրատարակված 12 ապր
Իսրայելի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դավաճանել է հրեական մշակույթը։ Գենոցիդի զոհերը պատրաստվում էին հզորանալ այնքան, որ գենոցիդ անեն։ Սա նշանակում է, որ այսօրվա զոհերը կա՛մ մնալու են զոհ, կա՛մ իրենք են վերածվելու դահիճի։ Չի լինելու երկրորդ հնարավորություն
Հրատարակված 3 ապր
Ժամկետային զինծառայողների ծնողները խնդրում են, որ 2-ից 1,5 տարի կրճատված ծառայության ժամկետը տարածվի բոլոր զինվորների վրա․ ձմռանը զորակոչվածները 1․5 տարի են ծառայելու, անցած ամռանը բանակ գնացածները՝ 2։ Ծնողների կարծիքով, այս անհավասարությունը սոցիալական լարվածություն է ստեղծելու բանակում․ «Երեխաները նեղվում են, որ իրենց հասակակիցները պատահականությամբ ավելի քիչ են ծառայելու․ օր առաջ տուն գնալուն սպասում է ամեն զինվոր»։ Պաշտպանության նախարարությունից ցուցարարներին ասացին, որ «ամեն ինչ հաշվարկված է ներկա օրենքում, և եթե փոփոխեն այն, կվնասեն զինված ուժերին»
Հրատարակված 3 ապր
— Կղերականների ձեռքում իշխանության կենտրոնացումը Իսլամական Հանրապետության և՛ ուժն էր, և՛ թուլությունը։ — Խոմեյնիին հաջողվեց ռուտինացնել հեղափոխական հմայքը, վերածել այն տպավորիչ կառույցների, բայց նրա մահվանից հետ փլուզվեց տեսության հետևողականությունը։ — Ի սկզբանե…
Հրատարակված 2 ապր
— Կղերականների ձեռքում իշխանության կենտրոնացումը Իսլամական Հանրապետության և՛ ուժն էր, և՛ թուլությունը։ — Խոմեյնիին հաջողվեց ռուտինացնել հեղափոխական հմայքը, վերածել այն տպավորիչ կառույցների, բայց նրա մահվանից հետ փլուզվեց տեսության հետևողականությունը։ — Ի սկզբանե կար ուտոպիական մի պատկերացում, ըստ որի Հեղափոխությունը (1917-ի պես) պիտի դառնար համաշխարհային։ Խոմեյնին խոսում էր իսլամի մասին որպես հեղափոխական առաքելության, բայց բնազդաբար նկատի էր ունենում շիիզմը։ — Իրանական հեղափոխությունը արձագանք գտավ միայն փոքր շիա համայնքներում, որոնք շրջապատված էին սուննի բնակչությամբ․ հայտարարությունները, թե «պրոքսիների» միջոցով Իրանը փորձում էր վերականգնել Աքեմենյան կայսրությունը, աղերս չունեն իրականության հետ։ — Իրանի արտաքին քաղաքականությունը պրագմատիկ էր և օպորտունիստական․ իսլամական հանրապետությունն իսկապես խուսափել է ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Իսրայելի հետ կոնֆլիկտի սրացումից։ — Իրանում կրոնական և ուժային էլիտաները վաղուց սերտաճած են։ Ինչ-որ առումներով սա հիշեցնում է Փահլավիների ռեժիմը․ այն ժամանակ պետությունը վերահսկում էին մոտ հիսուն ընտանիքներ, մեծ հաշվով՝ նույնն է նաև հիմա։ — Ռազմական գերատեսչությունների ներսում ստեղծվել է կոմիսարական համակարգ, որը բանակը դարձրել է պակաս արդյունավետ, բայց ավելի ապահովագրված հեղաշրջման վտանգից։ — Եթե Իրանն օկուպացվեր, հեղափոխության պահապանները կվերածվեին կազմակերպված պարտիզանական ուժի։ — «Ռեժիմի փոփոխությունն» ի սկզբանե էլ իրատեսական չէր։ — Նպատակն էր անել այն, ինչ նախկինում արվել է Իրաքում, Սիրիայում, Լիբիայում՝ պետության կազմաքանդում։ հարցազրույց պատմաբան Երվանդ Աբրահամյանի հետ․ մաս առաջին
Հրատարակված 31 մրտ
«ՖուլՍայզը» 2025-ին ամանորյա զեղչեր է հայտարարել, մարդիկ տեխնիկա են պատվիրել, որը նրանց այդպես էլ չի առաքվել: Տուժողները գտել են իրար և հաղորդում ներկայացրել խարդախության հոդվածով. «քննությունը վերածվել է մեկ այլ խաբեության»: Առաջին անգամը չէ
Հրատարակված 27 մրտ
— Այշատին զբոսանքի հրավիրած կինը՝ Կարինա Իմինովան, արդեն լքել է Հայաստանը․ Կարինան ինստագրամով ծանոթանում էր Չեչնիայից փախած կանանց հետ, ներկայանում որպես Ջամիլյա, պատմում, իբր թե Դաղստանում է ծնվել, և օֆլայն հանդիպումների հրավիրում նրանց — Երևանից Այշատը…
Հրատարակված 21 մրտ
Արարատի մարզի Ավշար գյուղում երկու ամիս է, ինչ խմելու ջուր չկա: Ջուրը հոսում է միայն գյուղի գերեզմանոցի պուլպուլակից, որտեղից Գևորգ Չաուշ թաղամասի բնակիչները կրում են այն դույլերով։ Հիմա, երբ պետական մարմինները Արարատի մարզի շոգը գնահատել են «հրդեհավտանգ»…
Հրատարակված 19 մրտ
— «600 կիլոմետրից մարդ են բերում, հյուրանոցում պահում, որ գան հանքը ծակեն։ Ահագին փող են ծախսում, միայն թե մեր աշխատավարձը մի կոպեկ չբարձրացնեն» — Կոմբինատի մյուս մասնագետներն անանուն զրույցներում ասում են, որ ղեկավարությունից սպառնացել են հեռացնել աշխատանքից…