TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← ֍Ֆէտայի֎
֍Ֆէտայի֎ avatar

TGINSIGHT POST

Post #265

@fidainner

֍Ֆէտայի֎

Դիտումներ270Դիտումների քանակ
Հրատարակված26 դեկ26.12.2025, 20:13
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, ինչ գրեք-չգրեք, նրանք էս երկրի պետական մարդիկ են: Դառը բան եմ ասելու, կներեք, թե չեք ների, Աստված ձեզ հետ: 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն, դուք իրարից չեք զանազանում, որովհետև մեր հաղթանակները ձեզ համար կարծես թե սովորական բաներ էին... Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն ամենակայացած արժեքը: Ցավալիորեն: Մտածեք էս երկրի մասին: Վաղը 21-րդ դարն է սկսվում ու էդ դարը մեր դարը պիտի լինի՝ մեր հաղթանակի, մեր խելքի գալու, մեր միասնության, մեր հաջողության՝ վերջապես: © Վազգեն Սարգսյան։ 🤩Ֆէտայի