Գրառման բովանդակություն
"Տիգրան Մեծ" Արքայից արքա, հզոր ու անպարտ, Տիրակալն էիր հայոց աշխարհի, Քո փառքն է հնչում՝ վեհ ու հպարտ, Ծովից ծով հասնող Մեծ Հայաստանի։ Ծովից մինչև ծով աշխարհն էր սարսում, Երբ նիզակդ էր փայլում արփիին, Այսօր հողիդ մեջ արյուն է հոսում, Ու ագռավն է կանչում երկնքին։ Թեև փլված է Տիգրանակերտը, Ու լուռ են քարերը քո հին վեհության, Բայց սուրբ է մնում նրա ամեն բերդը՝ Որպես վկան մեր անմահ էության: Հռոմի շունչը՝ սառը ու դաժան, Քո սուրբ աշխարհի դռներին է բախում, Դու կանգնած ես լուռ, վեհ ու անսասան, Երբ թագդ արդեն մշուշն է ծածկում։ Թևաբեկ ընկել է արծիվն ոսկեգույն, Արարատի լանջին՝ լռության գրկում, Աշխարհից մոռացված, մենակ ու տխուր, Փառքի շղթայում կորցրել է հուր: Լացի՜ր, Հայաստան, սև շորեր հագիր, Ճակատագիրդ է դարձել անհստակ, Այնտեղ, ուր գրված էր հզոր մի գիր, Հիմա մոխիր է ու լուռ հիշատակ։ Բայց ստվերի այդ մութ անդունդում, Դու կմնաս միշտ վեհ ու անսասան, Որպես մի լեգենդ, որ չի մոռացվում, Որպես կորուսյալ, բայց սուրբ Հայաստան։ © Տիգրան Տարոնյան