TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← ֍Ֆէտայի֎
֍Ֆէտայի֎ avatar

TGINSIGHT POST

Post #301

@fidainner

֍Ֆէտայի֎

Դիտումներ147Դիտումների քանակ
Հրատարակված18 ապր18.04.2026, 18:16
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

"Աշոտ Երկաթ" Սև ամպը պատեց Հայոց աշխարհին, Զարկեց թշնամին դուռը մեր տան, Ու ձորն իջավ մռայլ ու լռին՝ Արաբի զորքը՝ մեծ քարավան։ Բայց կղզու ծոցում՝ ժայռերի գրկում, Մի արծիվ կանգնած՝ նայում է հեռուն, Վրեժի բոցն է վառվում իր հոգում, Երկաթե կամքն է սրտում արթնանում։ — Ելե՛ք, իմ քաջե՛ր, հայոց կտրիճնե՛ր, Մեր հողն է կանչում մեզ օգնության, Թող շաչեն նետերն ու փայլեն սրեր՝ Հանուն հավատի ու ազատության։ Ու նավակները սլացան առաջ, Որպես կայծակներ ջրի հայելուն, Լսվեց ահավոր մի զարկ ու հառաչ, Թշնամին սարսափից փախչում է հեռուն։ Կամքդ՝ պողպատ է, հոգիդ՝ անմահ, Դարձար դու վահանը Հայոց տան, Քո սուրբ անվամբ ու գահ առ գահ, Հավերժ պիտ ապրի մեր Հայաստան: © Տիգրան Տարոնյան