TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Mesrop Arakelyan avatar

TGINSIGHT CHAT

Mesrop Arakelyan

@mesroparakelyan

Politics

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր

Բաժանորդներ189Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ246Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват4,684Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 1 / 21 · 246 գրառում

Հրատարակված 5 մյս

Ընդ որում, ծայրահեղ աղքատների մեջ ավելի մեծ թիվ են կազմում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։ Այո՛, ծայրահեղ աղքատ ընտանիքները ունեն աշխատանքի, կրթության, կացարանային, առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք և լուծվելու են։ Սակայն, նման ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը, քանի որ ունի պարենային անհրաժեշտություն, ունի ծայրահեղ հրատապություն, քանզի յուրաքանչյուր ուշացած օրը ավելացնում է նրանց առնվազն առողջական խնդիրները։ Իշխանափոխությունն ու ծայրահեղ աղքատության վերացումն այլընտրանք չունեն։

47 views

Հրատարակված 5 մյս

«Ուժեղ Հայաստան» դաշինքը առաջարկում է ծայրահեղ աղքատության վերացում՝ աղքատ ընտանիքներին տրամադրելով ամսական 150.000 դրամ աջակցություն։ Իշխանությունները մի վայնասուն են բարձրացրել՝ աղքատ ընտանիքներին փող են տալիս, փոխանակ աշխատանք ու կրթություն տան։ Լո՞ւրջ եք ասում։ Փոխանակ գետինը մտնեք, որ Հայաստանում ծայրահեղ աղքատություն կա, որի ամբողջական վերացումը 2021 թ․ ձեր նախընտրական խոստումն էր, դեռ մի բան էլ քննադատում եք առաջարկվող լուծումները։ Ծայրահեղ աղքատ են համարվում այն ընտանիքները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի մասով չի գերազանցում 29,200 դրամը, այսինքն՝ օրական ընդամենը 1000 դրամ։

48 views

Հրատարակված 4 մյս

Հայ գերիների ազատման ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն ոչ թե ի աջակցություն Հայաստանի, այլ դա եվրոպական և համամարդկային արժեքների պահպանման հարց է: Այն համագործակցությունը, որն ալիևյան ռեժիմի հետ Եվրոպան ունի, ցավոք, հույս չի ներշնչում, որ այս հարցով արագ լուծումներ կունենանք:

54 views

Հրատարակված 2 մյս

«Սոցիալական աջակցության մասին» օրենքով հրատապ արձագանք պահանջող իրավիճակ է համարվում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով, այլ պետության զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժմամբ, ՀՀ ցանկացած տարածքի բռնազավթմամբ, ՀՀ տարածքի ռմբահարմամբ, ինչպես նաև համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակը։ Ակնհայտ է, որ Թալին համայնքում նման իրավիճակ տեղի չի ունեցել, և համայնքի ղեկավարը սոցիալական օգնություն է տրամադրել օրենքի կոպիտ խախտումներով։ Ի դեպ, «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով 2024 թ․ նոյեմբերից համայնքի ղեկավարները որևէ այլ պարագայում իրավունք չունեն ուղիղ դրամական աջակցություն ցուցաբերել բնակիչներին, այլ կարող են մատուցել միայն սոցիալական ծառայություններ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և հրատապ արձագանքման առաջատար Դանիել Իոաննիսյանի ուշադրությունը։

3,760 views

Հրատարակված 2 մյս

Թալինի համայնքապետը քաղաքացիներին սոցիալական օգնություն է տրամադրել՝ համաձայն իր որոշման։ Չեմ բացառում, որ այլ համայնքապետեր ևս նման որոշումներ կայացրած լինեն։ Մի կողմ թողնենք, որ դա իրականացվում է ընտրությունների ժամանակահատվածում։ Եվ այսպես, համայնքի ղեկավարի որոշումը կայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատում և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրում։

85 views

Հրատարակված 30 ապր

Հայաստանի իշխանությունները փորձում են ընդդիմությանը ներկայացնել որպես ռուսամետ: Բայց այս իշխանություններից հաճախ ոչ մի իշխանություն Մոսկվայում հանդիպումներ չի ունեցել: Առաջիկա ընտրությունները Հայաստանի մասին են: Հնչող մյուս թեզերը կեղծ են:

98 views

Հրատարակված 30 ապր

Հայ գործարարները Հայաստանում հանդիպել են ադրբեջանցի իրենց «գործընկերներին»՝ ենթադրաբար քննարկելով համատեղ բիզնես իրականացնելու ծրագրեր։ Որևէ երկրի հետ տնտեսական հարաբերություններ ունենալը, առավել ևս՝ մասնավոր ոլորտում, արտառոց չէ և բնական գործընթաց է։ Սակայն, անընդունելի է նման վարքագիծը մի երկրի ներկայացուցիչների հետ, որտեղ շարունակվում են գերեվարված մնալ մեր հայրենակիցները։ Վստահ եմ, քիրվայություն անող հայ գործարարները բազմիցս այցելել են Արցախ, ջերմ ընդունելության արժանացել Արցախի ղեկավարության կողմից, իսկ հիմա ծպտուն չեն հանում նրանց վերադարձի համար։ Դե երևի նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ զբաղված են «հերոսական» աշխատանքով. ավելացնում են բյուջեի մուտքերը՝ շուտով նաև Ադրբեջանի․․․

116 views

Հրատարակված 29 ապր

Եվ այսպես․ Սահմանադրության նախաբանը հղում է անում ոչ թե Անկախության հռչակագրին, այլ Հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքներին և նպատակներին։ «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։ Իսկ Անկախության հռչակագրի սկզբունքներում ու նպատակներում որևէ բառ չկա Արցախի մասին։ Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարարին առաջարկում եմ հստակ ներկայացնել, թե ինչպե՞ս է Սահմանադրության նախաբանը պարունակում Արցախի վերաբերյալ հղում։

127 views

Հրատարակված 29 ապր

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է հասարակությանը և միջազգային հանրությանը՝ տարածելով ադրբեջանական այն թեզը, համաձայն որի՝ Սահմանադրության նախաբանը պարունակում է տարածքային պահանջներ՝ նկատի ունենալով Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը։

120 views

Հրատարակված 28 ապր

Բոլոր նրանք, ովքեր ընտրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, նշանակում է, որ դեմ են Հայ Առաքելական Եկեղեցուն։ ՔՊ-ի ծրագրում նշված է, որ այդ կուսակցությունը որոշում է ոչ միայն կաթողիկոսի հեռացման հարցը, այլև այն, թե ինչպես պետք է եկեղեցում իրականացվեն ընտրությունները։ Հետևաբար, ովքեր ձայն են տալու ՔՊ-ին, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում մեր եկեղեցին կազմաքանդելու համար։

74 views

Հրատարակված 28 ապր

Գյուղատնտեսության ոլորտը 2027թ․ հունվարի 1-ից հարկվելու է շահութահարկով՝ համաձայն Հարկային օրենսգրքի։ Մինչդեռ ներկայումս ոլորտը ազատված է հարկերից։ Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացնելու գյուղոլորտի համար։ Դրանից առավելապես տուժելու են ոչ խոշոր տնտեսավարողները։ Հարկային բեռի զգալի աճը, իր հերթին, կբերի արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը անխուսափելիորեն կարտացոլվի գյուղմթերքի գների վրա։ Այս ամենը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազեցմանն ու ընդհանուր բարեկեցության վատթարացմանը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն՝ առնվազն 10 տարով հետաձգելով գյուղոլորտի հարկման պահանջը։ Դա հնարավորություն կտա ոլորտը զերծ պահել ռիսկերից և խուսափել սոցիալ-տնտեսական հետևանքներից։

79 views

Հրատարակված 27 ապր

Ինչո՞ւ խաղաղության համաձայնագիրը հիմա չի ստորագրվում։ Պետք է հասկանալ, թե ինչ է ակնկալում Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից, որի մասին նա չի բարձրաձայնում։ Եթե խաղաղությունը իսկապես հաստատված է, ապա ինչո՞ւ այդ պայմանագիրը հնարավոր չէ ստորագրել արդեն վաղը։

76 views
123•••10•••2021
ՆախորդԷջ 1 / 21Հաջորդ