TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան avatar

TGINSIGHT CHAT

𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան

@metaqse

Politics

ԱՀ ԱԺ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Բաժանորդներ223Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ321Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват633Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 1 / 27 · 321 գրառում

Հրատարակված 11 ապր

Անհաղթահարելի ցավ է, տառապանք է հայրենիքի կորուստը։ Ափսոս իմ հայրենիքը… Ափսոս մեր հերոսապատումն ու այն կերտողները, որոնք կանգնեցին մինչև վերջ, որոնք չնահանջեցին, որոնք իրենց կյանքով պահեցին հայրենիքը, որը մենք այսօր չունենք, որովհետև անբարոները պարզապես որոշեցին այն վաճառել ու ուտել, ուտել ու անդադար ուտել։ Քաջերը զոհվեցին հավատալով, որ հայրենիքը պահվելու է, որ իրենցից հետո ապրողները արժանապատվորեն շարունակելու են իրենց գործը։ Պիտի պատժվեն Արցախը հանձնողները Պիտի պատժվեն լռողները Պիտի պատժվեն Արցախը հանձնողի ձեռքը երբևէ սեղմածները Պիտի պատժվեն Արցախի հանձնումը արդարացնողները Պիտի պատժվեն Արցախը մոռացության տվողները Արցախը չի կարող դառնալ անցյալ։ Տղաների արյունը, նրանց հերոսապատումը պատմություն չէ՝ այն պարտք է, որը չի կարող վերածվել ձևական հիշատակումների։ Հ.Գ. Նկարը՝ Արցախի Հանրապետություն, մայրաքաղաք Ստեփանակերտ, Պարկ հոթել Արցախ, 14.05.2022թ.

37 views

Հրատարակված 10 ապր

https://youtu.be/ctfGU_GSMIY

40 views

Հրատարակված 6 ապր

77 views

Հրատարակված 6 ապր

Ապրիլի 4-ին Արմավիրում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արցախի մեր հայրենակիցների հետ։ Սոցիալական խնդիրները, ինչպես և մյուս մարզերում, նույնն են՝ համակարգային և փաստացի անլուծելի։ Արձանագրում ենք, որ սերտիֆիկատով բնակարան կամ տուն ձեռք բերել հնարավոր չէ, եթե մարդը լրացուցիչ միջոցներ չունի։ Կառուցապատումը գործնականում բացառված է, իսկ բանկ դիմելու դեպքում առաջադրվում է գրավի պահանջ, որն անհաղթահարելի խոչընդոտ է։ Փաստացի փոքր կազմով ընտանիքների բնակարանային հարցը մնում է փակուղում։ Չլուծված է նաև աշխատանքի խնդիրը՝ մնալով արցախցիների առջև կանգնած ամենաբարդ մարտահրավերներից մեկը։ Դրան գումարվում է «քաղաքացիության» պարտադրանքը, որը գործող իշխանությունները ոչ միայն պարտադրել են, այլև միտումնավոր բարդացրել դրա ստացման գործընթացը։ Մեր առաջարկները չեն փոխվում․ այս խնդիրները կարող են լուծում ստանալ միայն այն դեպքում, երբ արցախցիները կդիտարկվեն որպես առանձին սոցիալական խումբ՝ բռնի տեղահանվածներ, և կարիքների գնահատումը կիրականացվի հենց այդ տրամաբանությամբ։ Սակայն սոցիալական խնդիրներից բացի, անթույլատրելի է նաև նախընտրական գործընթացներով արցախցիների պառակտումը։ Առավել ևս, երբ իշխանությունների ճնշումների տակ են հայտնվում հատկապես նրանք, ովքեր աշխատանք ունեն։ Եվ ամենակարևորը՝ ինչպես մեր բոլոր հանդիպումներում, այնպես էլ Արմավիրում, պահանջը հստակ է ու անփոփոխ․ վերադարձ Արցախ։

68 views

Հրատարակված 5 ապր

❗️❕ О жизни переселенцев из Арцаха, о сложившейся сегодня ситуации в Армении, о выборах и многом другом на злобу дня... 16 марта на платформе нашего Telegram-канала «Параллель» состоялся аудио-подкаст гостем и спикером которого — 🇦🇲Метаксе Акопян депутат Национального собрания Нагорно-Карабахской Республики Арцах от фракции «Справедливость», руководитель общественной организации «Справедливость и Возвращение» Ведущая админ-редактор Telegram-канала «Самвел» Гоар О чем эфир? Мы не готовили список скучных вопросов. Мы говорили обо всем, что болит, волнует и требует ответов. От политических решений до личных историй, от выборов до права на возвращение. Мы говорили о том как сейчас живут в Армении оставшиеся более 70 тысяч вынужденных переселенцев из Арцаха, а было почти 120 тысяч человек, в каких они условиях. Мы говорили обо всем накипевшем. Послушайте и сами поймёте всю катастрофичность ситуации, в которой оказались наши соотечественники из Арцаха. 🇦🇲 Подкаст на армянском языке ❗️❕ Послушайте друзья и подписывайтесь на наши ресурсы. ВИДЕО ЗДЕСЬ ✊ Параллель в Telegram |Max | VК | ПредложкаПОДПИШИСЬ

47 views

Հրատարակված 5 ապր

https://youtu.be/yZpknRUxE8Y?si=0YYUx-XEADPTFfMk

41 views

Հրատարակված 4 ապր

https://past.am/?p=437114&l=am&fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAc3J0YwZhcHBfaWQKNjYyODU2ODM3OQABHusg2Coadlzo-lF_dKzYtLcix5dUFfinhEGnXZfDMwa0Aje3y07uacuk4Wll_aem_kQXf2nsX4lRyg6I1Vnj9bQ Past.am | «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»

44 views

Հրատարակված 4 ապր

Մթին լույսը կհաղթի, կյանքը՝ մահին, իսկ ճշմարտությունը՝ կեղծիքին։ Թող Հարության լույսը զորացնի, խաղաղություն բերի և նոր ուժ տա առաջ գնալու։ Քրիստոս հարյավ ի մեռելոց

56 views

Հրատարակված 2 ապր

https://youtu.be/6yMc23qdfNI

57 views

Հրատարակված 2 ապր

Արցախի հարցը չի կարող փակվել․ Փաշինյանը Պուտինի հետ թշնամու օրակարգից էր խոսում https://oragir.news/hy/material/2026/04/02/190692

49 views

Հրատարակված 2 ապր

10 տարի առաջ այս օրը ադրբեջանը Արցախի սահմանի ողջ երկայնքով հարձակվեց։ Ապրիլի 2-ը դարձավ հայերի համախմբման, միասնականության օր։ Մեր զինվորը իր առջևում տեսավ թե Հայաստանի և թե Արցախի գիտակ, կազմակերպված և հաղթանակը որպես նպատակ ձևակերպած ռազմաքաղաքական վերնախավին, իսկ թիկունքում զգաց համայն հայության բռունցքն ու սատարումը։ Հայաստանն անշշուկ էր, բոլորը՝ փոքրից մեծ լծված էին հաղթելու գաղափարին։ Մեր զինվորը հաղթեց։ Հաղթեց այն ժամանակվա երկու հայկական պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Հաղթեց ժողովուրդը։ Այսօր նույն այդ հաղթանակի ոգին նիկոլների ձեռամբ մսխված է որոշումների սեղանների շուրջ։ Այն, ինչ կերտվել էր արյամբ ու հավատով, հանձնվեց ոչ թե դիրքերում, այլ քաղաքական կամքի բացակայությամբ։ Եռաբլուրում էի։ Ոչ մի նկար չարեցի։ Դեռ շատ եմ գալու։ Ու մի օր հերոսների նկարներին ասելու եմ. Քաջորդինե՛ր, ձեզ դավաճանած, ձեր կերտած ու պահած հայրենիքը հանձնողները այլևս չկան։ Հայրենիքը ազատագրվելու է։

58 views

Հրատարակված 1 ապր

Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին» Ռուսաստանի նախագահն արձանագրեց, որ Արցախի շուրջ իրավիճակի զարգացումների վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել հայկական իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլը՝ ընդգծելով, որ դրանից հետո ՀԱՊԿ միջամտության հնարավորությունները դադարել են, քանզի ՀՀ իշխանությունների ձեռամբ այն դարձել է ադրբեջանի ներքին հարց։ Այս միտքը առաջին հայացքից դիվանագիտական ձևակերպում է, սակայն իր խորքում այն շատ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն ունի։ Մոսկվան արձանագրում է, որ Արցախի հարցում ստեղծված նոր իրողությունների հիմքում ոչ միայն արտաքին ճնշումներն են, այլև պաշտոնական Երևանի կայացրած քաղաքական որոշումը։ Պուտինի ասածը հետևյալի մասին է. երբ պետությունը սեփական ձեռքով վերացնում է խնդրի միջազգային-իրավական սուբյեկտայնությունը և ընդունում հակառակ կողմի տարածքային ամբողջականության օրակարգը՝ առանց ապահովելու իր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները, հենց ինքն էլ սահմանափակում է նաև արտաքին անվտանգության մեխանիզմների կիրառելիությունը։ Սա կարևոր արձանագրում է ոչ միայն այն մասին, որ ԱՐՑԱԽԸ ՆԻԿՈԼՆԵՐՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ, այլ ապագան հասկանալո համար այս իշխանությունների մնալու դեպքում. երբ Արցախի հարցը դուրս է բերվում որպես ինքնորոշման և անվտանգության խնդիր և ներկայացվում է բացառապես որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, միջազգային և դաշնակցային հարթակներում դրա պաշտպանությունը դառնում է գրեթե անհնար։ Այս համատեքստում արդեն ակնհայտ է դառնում, որ «խաղաղության օրակարգը», որի ներքո արվել են նման ճանաչումները, իրականում հանգեցրել է հայկական կողմի դիրքերի համակարգային թուլացման։ Արցախը այս տրամաբանության մեջ դադարում է լինել պայքարի և իրավունքների հարց և վերածվում է փակված էջի՝ առնվազն պաշտոնական մակարդակում։ Սակայն այստեղ կա մի կարևոր հակասություն․ քաղաքական որոշումներով հնարավոր է փոխել ձևակերպումները, բայց ոչ իրականությունը։ Արցախի հարցը չի կարող փակվել այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի տեղահանված ժողովրդի իրավունքների, անվտանգության և վերադարձի հարցը։ Իսկ այդ հարցերը, անկախ քաղաքական հայտարարություններից, շարունակում են մնալ միջազգային օրակարգի մաս։ Հետևաբար, Պուտինի այս հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես անցյալի գնահատական, այլ որպես ներկայի կոշտ արձանագրում և ապագայի վտանգավոր նախանշում։ Այն ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ պետական քաղաքականությունը հրաժարվում է սեփական օրակարգից։ Այս իշխանությունների իշխանավարումը ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության լինելիությանը։

59 views
123•••10•••20•••2627
ՆախորդԷջ 1 / 27Հաջորդ