TGINSIGHT CHAT
ՀՀ ԱԳՆ/MFA of Armenia
@MFAofArmenia
СаясатՀՀ ԱԳՆ պաշտոնական ալիք Официальный канал МИД Армении The official channel of MFA of Armenia 🌐Website: www.mfa.am 🔵 Facebook: facebook.com/MFA.Armenia ☑️ Twitter: twitter.com/MFAofArmenia 🟠 Instagram: instagram.com/mfa_of_armenia
Акыркы жазуулар
1/85 бет · 1,012 жазуу
Жарыяланган 26 күн мурун
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին: ԱԳՆ անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ են խոնարհվել անմար կրակի մոտ: --- По случаю Праздника Победы и Мира руководство и сотрудники МИД Армении посетили парк «Победа» и отдали дань уважения памяти погибших за защиту Отечества и мир. От имени МИД были возложен венок к памятнику Неизвестному солдату и цветы к Вечному огню.
Жарыяланган 27 күн мурун
🗓️ Մայիսի 6 🟦 «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը: Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի:
Жарыяланган 28 күн мурун
🗓️ Մայիսի 6 🔷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ, ով մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» համաժողովին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:
Жарыяланган 28 күн мурун
🗓️ Մայիսի 6 🇦🇲🤝🇱🇻«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին: Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Жарыяланган 29 күн мурун
🗓 Մայիսի 5 📍Երևան 🇦🇲🤝🇷🇸«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին: Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այլցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Жарыяланган 29 күн мурун
🗓 Մայիսի 5 📍Երևան 🔷️ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: 🇦🇲🤝🇪🇺 Գոհունակությամբ նշվել են գագաթնաժողովի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր։
Жарыяланган 3-май
Արդյունավետ քննարկում Հայաստան-Կանադա գործընկերության զարգացման ուղղությամբ. Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները 🇦🇲-🇨🇦
Жарыяланган 29-апр.
🗓Ապրիլի 29 Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: 🔗Ամբողջականը
Жарыяланган 29-апр.
🇦🇲🤝🇫🇷 Փարիզում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպում։ 🔗Ամբողջականը
Жарыяланган 29-апр.
🇦🇲🤝🇫🇷 Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները։ 🔗Ամբողջականը
Жарыяланган 28-апр.
Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը: 🔗English
Жарыяланган 28-апр.
🗓Ապրիլի 27 🇦🇲 Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Նախարար Միրզոյանն իր բացման խոսքում նշել է. «Վերջին անգամ բոլորս, իհարկե ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը»։ 🔗Ամբողջականը 🔗English