Contentum
🇦🇲Հայաստանից մանուկների համար Ամանորի նվերներ էին ուղարկել (Գետաշեն), եւ դպրոցի աշակերտները դիմեցին Թաթուլին․ - Ընկեր Թաթուլ, դու բաժանիր նվերները, որ բոլորը ստանան։ Ստացվեց այնպես, որ նվերները քիչ էին, բոլորին չէին բավարարում։ Թաթուլը դիմել էր սովխոզի դիրեկտորին՝ խնդրելով գումար հատկացնել երեխաների համար, բայց մերժում էր ստացել։ Նա իր դրամն էր տվել, գյուղի խանութի աղքատիկ տեսականուց ընտրություն կատարել, ու ոչ մի մանուկ չմնաց առանց նվերի։ Նայելով նրանց երջանիկ աչքերին, հասկանում էիր, թե ինչ է նշանակում նրանց համար Թաթուլը։ Անգամ այն աշակերտները, որոնց չէր դասավանդում Թաթուլը, նրան հպարտությամբ իրենց ուսուցիչն էին համարում։ Անհնար էր Թաթուլի հետ շփվել ու չվարակվել նրա ոգու ճախրանքով։ Ինքը հոյակապ պարում էր ու երգում, բանաստեղծում ու երգեր հորինում։ Բնությունը շռայլորեն օժտել էր նրան, ու զուլալ բյուրեղի նման զմայլում էր Թաթուլը՝ իր շուրջն արարելով սեր ու հավատք։ ⬇️⬇️⬇️