TGTGInsightintelligentia telegramLIVE / telegram public index
← 🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-
🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС- avatar

TGINSIGHT POST

Post #76702

@ARMENIASEYCHAS

🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-

Visiones81Numerus visionum
EditumMar 1403/14/2026, 01:19 PM
Contentum scripti

Contentum

⬆️⬆️⬆️🇦🇲Հայաստանից մանուկների համար Ամանորի նվերներ էին ուղարկել (Գետաշեն), եւ դպրոցի աշակերտները դիմեցին Թաթուլին․ - Ընկեր Թաթուլ, դու բաժանիր նվերները, որ բոլորը ստանան։ Ստացվեց այնպես, որ նվերները քիչ էին, բոլորին չէին բավարարում։ Թաթուլը դիմել էր սովխոզի դիրեկտորին՝ խնդրելով գումար հատկացնել երեխաների համար, բայց մերժում էր ստացել։ Նա իր դրամն էր տվել, գյուղի խանութի աղքատիկ տեսականուց ընտրություն կատարել, ու ոչ մի մանուկ չմնաց առանց նվերի։ Նայելով նրանց երջանիկ աչքերին, հասկանում էիր, թե ինչ է նշանակում նրանց համար Թաթուլը։ Անգամ այն աշակերտները, որոնց չէր դասավանդում Թաթուլը, նրան հպարտությամբ իրենց ուսուցիչն էին համարում։ Անհնար էր Թաթուլի հետ շփվել ու չվարակվել նրա ոգու ճախրանքով։ Ինքը հոյակապ պարում էր ու երգում, բանաստեղծում ու երգեր հորինում։ Բնությունը շռայլորեն օժտել էր նրան, ու զուլալ բյուրեղի նման զմայլում էր Թաթուլը՝ իր շուրջն արարելով սեր ու հավատք։ Հիրավի աստվածային էր նրա տաղանդը։ Երեխաները նրա սովորեցրած երգերն էին երգում, մեծերի խոսք ու զրույցի մեջ հոլովվում էր նրա անունը, ու երբ երեւում էր գյուղամիջում՝ բեղերի տակ գողտրիկ ժպտալով, ասես նահանջում էին բոլոր տխուր մտքերը, ու հույս էր ճառագում իր ներկայությամբ։ - Լա՜վ կլինի, - Գետաշենի բարբառով սիրում էր կրկնել Թաթուլը։ Եվ ահել ու ջահել օրհնանք էին շշնջում նրա ետեւից։ 📚Գեւորգ Գրիգորյանի պատմվածքից մի հատված.