TGTGInsightintelligentia telegramLIVE / telegram public index
← 🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-
🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС- avatar

TGINSIGHT POST

Post #76844

@ARMENIASEYCHAS

🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-

Visiones78Numerus visionum
EditumMar 1903/19/2026, 06:18 AM
Contentum scripti

Contentum

Մենք ձգտում ենք մարդու ամենահիմնարար իրավունքին՝ վերադառնալ մեր բնիկ հայրենիք. Գառնիկ Քերքոնյան Մարտի 16-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի լիագումար նիստում, ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։ Նա իր խոսքում անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին և մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից շուրջ 150,000 բնիկ հայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձը՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։