TGTGInsightintelligentia telegramLIVE / telegram public index
← 🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-
🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС- avatar

TGINSIGHT POST

Post #77028

@ARMENIASEYCHAS

🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-

Visiones51Numerus visionum
EditumMar 2303/23/2026, 05:42 PM
Contentum scripti

Contentum

🤦‍♂️🤬«Գնացեք հանձնվեք». ոստիկանության փոխգնդապետը՝ Արցախի ֆոնին լուսանկարված արցախցիներին ասել է գնան հանձնվեն ազեռներին... Երեք արցախցիներ, որոնք շինարարական աշխատանքներով են զբաղված Սյունիքի մարզի Տեղ և Գորիս համայքններում, այցելել են Կոռնիձոր համայնք, լուսանկարվել Հակարիի կամուրջի և Արցախի ֆոնին։ Պատճառը՝ կարոտը քաղելը։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասել է արցախի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշեց որ վերադարձի ճանապարհին երիտասարդներին կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, առգրավել հեռախոսները և զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ «Մեկ-երկու ժամ հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Նախատեսվում էր, որ նրանք պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն՝ դրամական տուգանքի տեսքով, բայց բավարարվեցին նախազգուշացմամբ, նրանց հեռախոսները փաստացի խուզարկության ենթարկվեցին՝ առանց դատարանի որոշման»,- պատմեց փաստաբանը։ Ռ. Երիցյանը նշեց, որ իր տեսաուղերձի պատճառն ոստիկանության բաժնում տեղի ունեցածն է։ «Ոստիկանության բաժնում, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառով, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել, առանց որևէ այլ նպատակի։ Լուսանկարել են, նստել, մի քիչ Արցախի օդն են շնչել։ Եվ ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով, ասում է՝ դե եթե կարոտ էիք քաղում գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- ասաց նա։ Փաստաբանն ընդգծեց, որ ոստիկանության փոխգնդապետը վաղ թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու «այդ արտահայտությունների», «ատելության», «խտրականության» ու «ստորության» համար։