TGTGInsightintelligentia telegramLIVE / telegram public index
Contentum scripti
Contentum
Արցախցիներին դարձրել եք ընտրությունների գործիք։ Եվ ոչ թե մի ուժ, այլ՝ բոլորդ։ Գիտե՞ք արդյոք, թե այդ մարդիկ ինչի միջով են անցել։ Կորուստ, պատերազմ, տեղահանություն… ու հիմա՝ միակ բանը, որ մնացել է, հույսն է։ Բայց դուք էլ հենց այդ հույսի հետ եք խաղում։ Խոստումներ եք տալիս, հետո մոռանում։ Հույս եք տալիս, հետո՝ հիասթափեցնում։ Մարդիկ մի փխրուն հույս են պահում իրենց ներսում, իսկ դուք դա դարձրել եք ձեր քաղաքական շահի գործիք։ Հերիք է։ Թողեք մարդկանց հանգիստ։ Մի շահարկեք նրանց ցավը։ Մի խլեք վերջին հույսը։