TGTGInsightintelligentia telegramLIVE / telegram public index
← 🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-
🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС- avatar

TGINSIGHT POST

Post #77334

@ARMENIASEYCHAS

🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-

Visiones75Numerus visionum
EditumApr 204/02/2026, 04:02 AM
Contentum scripti

Contentum

❗️Թշնամին արդեն 4 տարի է մտել է 🇦🇲 ՀՀ սուվերեն տարածք ու թիրախավորել մեր բնակավայրերը։ Օրինակ Սյունիքում - Ջերմուկի դիմաց - թշնամու դիրքերն առաջ են տված մոտ - 8.5 կմ, որտեղից քաղաքը կարծես ափի մեջ լինի: Եթե խաղաղությունը ստորագրվում է հարկադրաբար, ապա դա խաղաղություն չէ, այլ ուղղակի շոու: 🔸 Ադոլֆ Հիտլերն էլ Սովետական Միության վրա չհարձակվելու պայմանագիր ստորագրեց, որը հայտնի է Մոլոտով - Ռիբբենտրոպ պակտ անվանմամբ... բայց արդյունքում ինչ եղավ? ▫️Սև լճի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ - 2.5 կմ ▫️Տեղ և Կոռնիձոր գյուղերի երկայնքով մոտ - 650 մետր ▫️Իսկ Ներքին Հանդ գյուղը՝ 3 կողմից շրջապատված է թշնամու դիրքերով որոնք առաջ են տված մոտ 4․5 կմ, որոշներն էլ տեղակայված են գյուղի տներից մոտ 600 մետրի վրա, ուր երեխաները գնում են դպրոց թշնամու դիպուկահարի ուղիղ նշանառության տակ։ 🔹 Նույնը Գեղարքունիքում է` ▫️Սոթքի հանքի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ - 3 կմ, ինչի արդյունքում հանքավայրի կեսից ավելին անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, ▫️Կութ գյուղի դիմաց մոտ - 2.5 կմ ▫️Ներքին Շորժայի դիմաց - 4 կմ ▫️Վերին Շորժայի դիմաց մոտ - 6.5 կմ 🔹 Իսկ Տավուշում` ▫️Բերքաբեր գյուղի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ 3․5 կմ ▫️Վազաշենի դիմաց - 3 ▫️Պառավաքարի դիմաց - 3.5 🔸 Ես խուճապ չեմ տարածում, ուղղակի հիշեցնում եմ ` ▫️իրողությունը ▫️ցույց տալիս թշնամու դիրքերի տեղակայումը ▫️և վերլուծում, թե ինչի է նա ընդունակ Հուսանք, ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը կնպաստի, որ թշնամին գոնե դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից, թե չէ ստացվում է զենքի նշանոցի տակ ինչ դեմ են տալիս ստորագրում ենք: