Contentum
▶️22։00-ԻՆ՝ ԱՅՍ ԵԹԵՐՈՒՄ Դրվագ առ դրվագ քանդում ենք Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին շրջադարձային հանդիպումը: Սա բովանդակային առումով լրիվ այլ մակարդակի զրույց էր՝ սուր, վերջնագրային և բաց՝ առանց դիվանագիտական սիրալիրությունների: Կպարզենք՝ ինչո՞ւ էր հանդիպման բաց հատվածը տևում աննախադեպ երկար՝ 20 րոպե, և ինչո՞ւ է դա վկայում «բաց խաղի» մասին: Վերլուծում ենք Պուտինի կիրառած շանտաժի լծակները՝ գազի գնի բարձրացումից մինչև ԵԱՏՄ շուկայի փակում և ռուսաստանահայությանը «պատանդ» դարձնելու ակնարկներ: Ամենակարևորը՝ անդրադառնում ենք Պուտինի՝ Հայաստանի ինքնիշխանությունից քաղաքական «փայ» պահանջելուն և Սամվել Կարապետյանի գործոնին: Ինչո՞ւ Պուտինը Կարապետյանին «արջի ծառայություն» մատուցեց, և ինչո՞ւ է Փաշինյանի «ՈՉ»-ը սկզբունքային: https://www.youtube.com/watch?v=uce93p_FJMA